Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել է սահմանը․ Մեսրոպ Առաքելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր առավոտյան Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել է սահմանը, որից մեկը բռնվել է, մյուսը փախել է։
Գիշերը նաև կրակոցներ են եղել ադրբեջանական կողմից, այս պահին իրավիճակը հանգիստ է»։