Մտադիր եմ թեկնածությունս առաջադրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում. Գևորգ Պետրոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵՊՀ դասախոս, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքի էջում գրել է, որ մտադիր է թեկնածությունն առաջադրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում․
«Սիրելի ուսանողներ, մտադրություն ունեմ թեկնածությունս առաջադրել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, ոչ ոք չի հանդնգնում նման հայտ ներկայացնել ֆակուլտետի ներսից…
Ձեր կարծիքը որոշիչ է»։