Նոր «քաղաքագիտական» մշակույթ. հարցերը լուծել բռունցքներով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՕրերս Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցած բանավեճն ավարտվել է բակում ծեծկռտուքով։ Քաղաքագետներ Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը Պետրոս Ղազարյանի մոտ հանդիպումը չեն կարողացել ավարտել քաղաքակիրթ եղանակով և ազատություն են տվել բռունցքներին, գործն արդեն հասել է քննչական կոմիտե։
Թերևս կողմերից առավել ագրեսիվն առավելագույնը կազատվի տուգանքով կամ հնարավոր ամենամեղմ պատժով։ Ի վերջո երկուսն էլ Նիկոլ Փաշինյանի ջերմեռանդ պաշտպաններն էին, մեկը նախկինում, մեկն՝ այսօր։
Խնդիրն իրականում այլ հարթության մեջ է։ Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ նույնիսկ յուրային քաղաքագետներն իրար հետ քաղաքակիրթ առնչվել չեն կարողանում։ «Ազատ խոսքի ջատագով» իշխանությունների օրոք բռնությունները հասել են աննախադեպ ծավալի և որևէ մեկը չի հանդուրժում մյուսի ազատ խոսքի իրավունքը։ Իհարկե, ցավալիորեն քաղաքական կուլտուրայի այս խայտառակ իրավիճակի համար միայն Փաշինյանին չէ, որ հարկավոր է մեղադրել, թեպետ նա ինքն էլ իր մասնագիտական գործունեության ողջ ընթացքում աչքի է ընկել հայոյախոսությամբ, տարբեր մարդկանց հասցեին վիրավորական էպիտետներ բաշխելով, ինչպես նաև սեփական քայլերի և հայտարարությունների համար խրոնիկ կերպով պատասխան չտալու հմտություններով։ Ուստի բնավ զարմանալի չէ, որ փաշինյանական իշխանության օրոք, անգամ քաղաքագետները, մարդիկ, ովքեր մեկ կամ երկու ուսումնական հաստատություն են ավարտել, նախընտրում են քաղաքական հարցերը քննարկել ապտակների և հարվածների միջոցով։
Նարե Կարապետյան