«Բարսելոնան» դատապարտված Դանի Ալվեշին զրկել է լեգենդի կարգավիճակից
ՍՊՈՐՏ«Բարսելոնան» իր նախկին ֆուտբոլիստ, բրազիլացի Դանի Ալվեշին զրկել է ակումբի լեգենդի կարգավիճակից բռնաբարության համար դատապարտվելուց հետո։ Այս մասին հայտնել է Sport.es-ը։
Թիմը հեռացրել է Ալվեսի պրոֆիլը կայքի Լեգենդար խաղացողներ բաժնից։ Նշվում է, որ Բարսելոնան դա արել է միայն գործով վերջնական որոշում կայացնելուց հետո։
Փետրվարի 22-ին դատարանն Ալվեշին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման։ Մարզիկը ձերբակալվել է 2023 թվականի հունվարի 20-ին։ Ենթադրյալ զոհի խոսքով՝ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում ֆուտբոլիստն իրեն փակել է զուգարանում, որտեղ ծեծել ու բռնաբարել է։
«Բարսելոնայի» հետ Ալվեշը 6 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, երեք անգամ՝ երկրի գավաթը և սուպերգավաթը, հաղթել Չեմպիոնների լիգան և նվաճել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Նաեւ կատալոնացիների հետ 3 անգամ հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում։ Բրազիլացին ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր մարզիկներից մեկն է։