Դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարել են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարել են։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ ֆեյսբուքյան էջից։
«Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները։
Հավելենք, որ Դատական օրենսգրքով Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարում են նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում», - նշված է հաղորդագրության մեջ։