Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին «սառեցված» է․ Նիկոլ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀԱՊԿ-ի արձագանքը մեր կարծիքով չէր համապատասխանում իրականությանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես 2021-ին, 2022-ին, և ակնհայտ է, որ դա չէր կարող անտեսված մնալ Հայաստանի կողմից։ Այդ մասին France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին, որտեղ գերակշում է Մոսկվան»,- ասել է Փաշինյանը։