Եթե կարողանամ մեդալի հավակնորդ լինել, կմասնակցեմ աշխարհի առաջնությանը. Հռիփսիմե Խուրշուդյան
ՍՊՈՐՏԳոհ եմ, այս տարիքում ու երկու բալիկից հետո վերադառնալ մեծ սպորտ, արդեն հերոսություն էր իմ կողմից:
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ծանրամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:
«Շատ ուրախ եմ, որ կարողացա պահել իմ խոստումը՝ մեծ սպորտ վերադառնալուց հետո բարձրացնել մեր դրոշը: Նշանակություն չունի, թե ինչ գույնի մեդալ է եղել, ինձ համար հերոսություն էր»,- նշեց նա:
Կարիերան ավարտելու մասին հարցին, նա պատասխանեց.
«Կարիերաս ավարտելու մասին հիմա պաշտոնապես ոչինչ չեմ կարող ասել: Մարզչական խորհրդով կորոշեն
Քանի որ աղջիկների թիմը Օլիմպիական խաղերի չի կարող գնալ, դեկտեմբերին աշխարհի առաջնություն ունենք: Ամենայն հավանականությամբ, կպատրաստվեմ աշխարհի առաջնությանը: Ես ունեմ բավականին լուրջ վնասվածքներ: Առաջին հերթին դրանք կբուժեմ, որից հետո կմտածեմ աշխարհի առաջնության մասին: Եթե կարողանամ մեդալի հավակնորդ լինել, կգնամ, իսկ եթե ոչ, մարզիչները կասեն՝ ինչ անեմ»:
Փետրվարի 20-ին Հռիփսիմե Խուրշուդյանը 87 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալակիր դարձավ երկամարտի 227 կգ արդյունքով (105+122):