Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում. Մակրոն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵս եւս մեկ անգամ ցանկանում եմ ձեր առջեւ ասել, որ դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցության Հայաստանին, նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարության ընթացքին եւ նրա խաղաղության ձգտումներին: Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին:
«Ցանկանում եմ նաեւ ողջունել ձեր անձնական խիզախությունը եւը ձեր հաստատակամությունը այս ճանապարհով շարժվելու համար: Այս հնաձնառությունը փայլուն օրինակ է նաեւ միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությունը: Այս պահին, երբ մենք նշում ենք Միսաք եւ Մելինե Մանուշյանների հիշատակը պատերազմական հանցագործությունները շարունակվում են Եվրոպայի մայրացամաքում եւ հանուն ազատության պայքարը առավել քան երբեւէ պահանջում է պայքար անպատժելիության դեմ: Մեր հանդիպումը թույլ կտա խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումներին:
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի արդյունքում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, ինչն ընդունել է նաեւ ՀՀ ղեկավարությունը լիակատար թափանցիկությամբ, բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխանի համար, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ եւ մեկ վիրավոր »,-ասաց նա՝ նշելով, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար եւ կայուն խաղաղության ուղղված ջանքերին:
Մակրոնը նշում է, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձռնմխելիության հարգման դեպքում: