Երևանը Բաքվից ստացել է խաղաղության պայմանագրի պատասխան տարբերակը. ԱԽ քարտուղար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի պատասխան տարբերակը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանում կայացած դիտորդական առաքելության մեկամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
«Մեր` հունվարի 4–ի պատասխանից հետո Ադրբեջաննն ուղարկել է իր տարբերակը, և մենք շարունակում ենք աշխատել։ Կարծում եմ, որ արտաքին գործերի նախարարները կհանդիպեն մոտակա ժամանակաշրջանում` քննարկելու խաղաղության պայմանագիրը»,- ասաց Գրիգորյանը։