Հանդիպման արդյունքը չի գոհացրել Փաշինյանին, Ալիևը ընդգծել է «սահմանների հստակեցման անհրաժեշտությունը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքական «Yetkin Report» կայքի հիմնադիր, վերլուծաբան Մուրադ Եթքինը «Էրդողանից Հայաստանին․ Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորությունը բաց մի թողե՛ք» վերնագրով հոդված է հրապարակել, փոխանցում է Ermenihaber.am-ը:
Հոդվածում նա վերլուծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցն Անկարա, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայաստանին առնչվող հայտարարություններն ու Ադրբեջան-Հայաստան գործընթացը։
Հիշեցնելով Էրդողանի՝ երրորդ երկրներին ուղղված կոչը՝ Մուրադ Եթքինը նշել է, որ դրանում ներառվում է Գերմանիայի անունը, որի վարչապետ Օլաֆ Շոլցի միջնորդությամբ փետրվարի 18-ին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը: Իսկ հանդիպումների շարունակական լինելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը հոդվածի հեղինակը համարել է չակերտավոր:
Հոդվածի հեղինակը պնդել է նաև, որ հանդիպման արդյունքները չեն գոհացրել Փաշինյանին, քանի որ Ալիևը շարունակել է ընդգծել «սահմանների հստակեցման անհրաժեշտությունը»:
Բացի այդ վերլուծաբանը նկատել է, որ Հայաստանը «վտանգի տակ է դրել Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունները» և բարդությունների է հանդիպելու Ադրբեջանի մասով իրականացվող գործողություններում:
Ապա անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին՝ ասել է. «Այո՛, Հայաստանը ևս «Զանգեզուրի միջանցքով» Իրանի հետ հարևանություն և լավ հարաբերություններ ունի, սակայն քննարկելի է այն հարցը, թե ԱՄՆ-ն դրանից որքան է գոհ։»
Իսկ վերջում հայտնել է իր կարծիքն այն մասին, որ Հայաստանին շահավետ կլինի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը: