Միրզոյան-Բայրամով հանդիպման վայրի և ժամկետի վերաբերյալ կողմերը պայմանավորվում են. ԱԳՆ խոսնակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վայրի և ժամկետի վերաբերյալ կողմերը պայմանավորվում են, «Ազատության» հարցմանն ի պատասխան` հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Կողմերը պայմանավորվում են, վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք», - «Ազատության»-ը հայտնեց ԱԳՆ խոսնակը:
ԱԳ նախարարների հանդիպման մասին փետրվարի 18-ին Մյունխենում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյան: Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին նույն օրը հայտնել էր նաև Ադրբեջանի նախագահը։