Գորիսի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով`
https://armroad.am/am/news/inner/News_29.12.2023
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Գավառ քաղաքում տեղում է ձյուն:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։