Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Երևան կժամանի ուշացումով․ չվերթը չեղարկվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Երևան կժամանի ուշացումով։ Այդ մասին հայտնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։
«Հարգելի մարզասերներ,
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի չվերթում տեղի է ունեցել փոփոխություն։
Քանի որ «Լուֆթանզա» ավիաընկերությունը չեղարկել էի իր չվերթը, թիմը Երևան կժամանի փետրվարի 19-ի գիշերը՝ լույս առավոտ 20- ին, Քիշնև-Երևան չվերթով, ժամը՝ 6:10-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։