Ռասմուս Հոյլունը՝ Պրեմիեր լիգայի 6 խաղում անընդմեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» 21-ամյա դանիացի հարձակվող Ռասմւս Հոյլունը Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Լուտոն Թաունին» երկու գոլ խփելու շնորհիվ դարձավ Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որին հաջողվեց 6 խաղում անընդմեջ դառնալ գոլի հեղինակ։
Ռասմուս Հոյլունն այդ ցուցանիշին հասավ 21 տարեկան եւ 14 օրականում, հաղորդում է Պրեմիեր լիգայի թվիթերյան էջը։
«Մանչեսթեր Յունայթեդն» առավելության էր հասել 2:1 հաշվով։ Հոյլունն աչքի էր ընկել առաջին եւ 7-րդ րոպեներին։