Մեր նոր ժամանած 30 ավտոբուսները ե՞րբ են գիծ մտնում, հարկը կվճարենք, թող շուտ մտնեն. Տիգրան Ավինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄեր նոր ժամանած 30 ավտոբուսները ե՞րբ են գիծ մտնում, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին հարցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետին զեկուցեցին, որ մրցույթները կայացած են, իսկ մաքսազերծման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված։
«Մեկ մասնավոր գծի հետ խնդիր կա, այդ գիծը, ենթադրվում է, որ մարտի 1-ից կսկսի աշխատել, մնացածը տեխնիկակապես պատրաստ են ավելի շուտ մտնելու։ Հարկային մուծումներն արված են»,- փոխանցեցին Ավինյանին։
«Երևանի ավտոբուս» ընկերության տնօրեն Հովհաննես Մանուկյանն էլ հայտնեց, որ ավտոբուսի նստատեղերով է սահմանված հարկավճարը, այսինքն՝ ամսվա համար 1 նստատեղը 2000 դրամ հարկավճար է սահմանված։
Ի պատասխան Տիգրան Ավինյան էլ հավելեց, որ հարկերը կվճարեն, միայն թե ավտոբուսները շուտ երթուղի մտնեն։