Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել և դուրս եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ
ՍՊՈՐՏԱզատոճային հայ ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը դուրս է եկել Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:
57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կամիլ Կերիմովի նկատմամբ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղթանակներով էին մեկնարկել Հայաստանի հավաքականի մյուս անդամներ Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):