Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր կունենա 1 ներկայացուցիչ
ՍՊՈՐՏԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի վարկանիշային առաջնությունում Հայաստանն այսօր 1 ներկայացուցիչ կունենա:
Ժամը 22:00-ից մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի մեծահասակների և Մ23 տարեկանների չեմպիոն, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ հայ մարզիկներն արդեն երկամարտի երկու ոսկե մեդալ են նվաճել Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են Ալեքսանդրա Գրիգորյանը և Գոռ Սահակյանը:
Ներկայացնում ենք հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը.
Կանայք
81 կգ- Լիանա Գյուրջյան՝ փետրվարի 18, ժամը` 19:00,
87 կգ — Տաթև Հակոբյան, Հռիփսիմե Խուրշուդյան՝ փետրվարի 19, ժամը` 22:00,
Տղամարդիկ
81 կգ- Ռաֆիկ Հարությունյան՝ փետրվարի 16, ժամը` 22:00,
89 կգ — Անդրանիկ Կարապետյան՝ փետրվարի 17, ժամը` 19:00,
96 կգ — Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան՝ փետրվարի 18, ժամը` 22:00,
102 կգ — Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան՝ փետրվարի 19, ժամը` 16:00,
109 կգ — Պետրոս Պետրոսյան՝ փետրվարի 19-ին, ժամը` 19:00,
+ 109 կգ — Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան՝ փետրվարի 20, ժամը` 18:00: