Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի գործող իշխանությունները չեն հասկանում իրենց վարած քաղաքականության իրական հետևանքները․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գործող իշխանությունները գրեթե 1.5 տարի իրենց ողջ քաղաքականությունը կառուցում են Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու և Արևմուտքին մեր տարածք հրավիրելու վրա, ընդ որում՝ լինելով ապիկար և դիլետանտ, նույնիսկ հարկ չեն համարում կարդալ պատմությունը հասկանալու համար Հարավային Կովկասում Ռուսաստանի կենսական շահերը, որոնց համար Ռուսաստանը մի քանի պատերազմ է մղել, այդ թվում Պարսկաստանի, Թուրքիայի, այլ պետություների դեմ, նաև աշխարհաքաղաքական իրողությունները, այնքան, որ նույնիսկ Ռուսաստանից վերջին շաբաթներին պարզ և կտրուկ նախազգուշացումներ են արվում։

Ամենաթարմը Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինի երեկ «Իզվեստա» թերթին տված հարցազրույցն էր, որտեղ նա կոչ է արել հայկական իշխանություններին կողմնորոշվել նախևառաջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ հարաբերությունների հարցում։ «Պաշտոնական Երևանի աշխարհաքաղաքական տատանումները կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստին»,- բացեիբաց ասել է Գալուզինը։ Նրա խոսքով՝ հաճախ են պնդումներ հնչում, որ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ն կարող են կորցնել Հայաստանը։ «Կարծում եմ, որ մենք պետք է խոսենք ոչ թե Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի հավանական կորուստների, այլ այն մասին, որ մի կողմից Արևմտյան գործոններով հրապուրվելը, մյուս կողմից տատանումները՝ արդյոք պետք է լքել ՀԱՊԿ-ն, թե՝ ոչ, կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստին»,- պարզ ասել է Գալուզինը, պնդել, որ Արևմուտքը Կովկասոում անելիք չունի։

Միակ երկիրը, որ դեպի Արևմուտք վայրիվերումներ է անում Հայաստանն է, նույնիսկ Վրաստանը, որ տևական ժամանակ տարվել էր արևմտյան հովերով, այսօր արդեն գիտակցաբար մի կողմ է դրել բոլոր հակառուսական հայտարարությունները և փորձում է հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ։ Միայն Ռուսաստանը չէ, որ զգուշացնում է Հայաստանի իշխանությունների նման քաղաքականության վտնգավոր ելևէջների մասին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշում է, թե գործող իշխանությունները մեղադրում են Ռուսատանին 44-օրյա պատերազմում մեզ չաջակցելու համար, բայց եթե Ռուսաստանը չլիներ, 10 օրից ավելի չէինք դիմանա։ Չբացահայտելով որոշ գաղտնիքներ՝ պաշտպանության նախկին նախարարը նշում է, որ այսօր Ռուսաստանի դեմ խոսելը բերեց նրան, որ տարածաշրջանում Հայաստանը մնացել է մենակ։ Ռուսաստանը մեծ երկիր է, ունի իր նպատակները և կարող է հակառուսականության դրսևորման դեպքում լուրջ վտանգ ներկայացնել։ Որպես օրինակ, պաշտպանության նախկին նախարարը նշել է Արցախի հետ կատարվածը, երբ հայերը դուրս եկան, բայց ռուսական զորքը մնաց։

«Մենք վտանգի տակ ենք»,- նշում է Արշակ Կարապետյանը, փաստարկում, որ այսօրվա հիմնական հակառակորդը Հայաստանի գործող իշխանություններն են, որոնք չեն հասկանում իրենց վարած քաղաքականության իրական հետևանքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст»
Самое популярное