Բանակցություններով չտաք, պատերազմով կվերցնեմ, սա է Ադրբեջանի քաղաքականությունը․ Փաշինյան
ՎԻԴԵՈՓետրվարի 13-ին ՀՀ պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնող չորս դիրքապահ զոհվեց։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում է։
«Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր տարածեցին, թե վերը նշված հատվածում Հայաստանի դիրքապահների կողմից կրակ է արձակվել, և վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Այս ամենից հետո ՀՀ ՌՈ-ն տեղեկացրեց, որ դեպքի հետաքննություն է սկսվել, քանի որ հստակ հրահանգ կա՝ հրադադարի ռեժիմի խախտում թույլատրելի չէ։ Եթե խախտում եղավ, ապա կլինեն հետևանքներ։ Բայց դրա հաջորդ օրը Ադրբեջանը կրակ բացեց նույն դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով չորս զոհ ունեցանք։ Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները նույնն են՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ նկատմամբ»,- նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում և դրա հիմնավորումները բազմաթիվ են։
«Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը»,- նկատեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։