ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ոչ մի երկրի իրավունք չի տվել Եմենի դեմ ուժ կիրառել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբեք ոչ մի երկրի իրավունք չի տվել ուժ կիրառել Եմենի դեմ։ Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունը:
«Մենք նաև ընդգծում ենք, որ Խորհուրդը երբեք որևէ երկրի չի լիազորել ուժ կիրառել Եմենի դեմ, և ոչ մի երկիր չպետք է օգտագործի միջազգային իրավունքը կամ չարաշահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ Կարմիր ծովում նոր լարվածություն հրահրելու համար»,- ասել է նա։
Ջունը նաև ընդգծել է, որ Եմենի դեմ որոշ երկրների շարունակվող էսկալացիան և ռազմական գործողությունները սրել են իրավիճակը Կարմիր ծովի տարածաշրջանում։