Ռուսաստանն ակնկալում է, որ Իգոր Խովաևը կայցելի նաև Հայաստան․ Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» կնքման գործընթացը քննարկելու նպատակով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի Դաշնությունը ակնկալում է, որ նա շուտով կայցելի նաև Երևան»,- ասել է Զախարովան՝ հույս հայտնելով, որ հայկական կողմի հետ գործընկերային ու բարեկամական մթնոլորտում հնարավոր կլինի բանակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մանրամասների շուրջ։