Ժաննա Անդրեասյանն Աբու Դաբիի համալսարանում ներկայացրել է ակադեմիական քաղաքի նախագիծը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի համալսարան և հանդիպում ունեցել ռեկտոր Ղասան Աուադի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Աբու Դաբիի համալսարանի և ՀՀ բուհերի միջև համագործակցության հաստատման և փոխանակման ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերը։
Քննարկման ընթացքում նախարարն անդրադարձել է բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին: Նա ներկայացրել է ակադեմիական քաղաքի նախագիծը՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄԷ փորձը։
Անդրադարձ է կատարվել նաև հետազոտական ծրագրերին և դրանց շրջանակում ՀՀ բուհերի հետ համագործակցության հնարավոր ուղղություններին։
Նախարար Ժաննա Անդրեասյանը նաև շրջայց է կատարել համալսարանի տարածքում և ծանոթացել բուհի ենթակառուցվածքներին։