Խոշոր վթար՝ Կոտայքում. Volkswagen-ը 80 մետր գլորվել ու գլխիվայր շրջվել է. վիրավոր կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում Երևանի բնակիչ 47-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության քարե պարսպին և մոտ 80 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Արթուր Առաքելյանն ու պարեկ Տիգրան Խեչումյանը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ պարագաներ, ապա ահազանգել են շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայիք մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: