Վրաերթ՝ Երևանում. Մամիկոնյանց փողոցում բախվել են 3 մեքենա, վրաերթի հետևանքով հետիոտն է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ փետրվարի 9-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Գայանե Ս.-ն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 78-ամյա Սահակ Ս.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ժամանած քննիչը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Մամիկոնյանց 27 հասցեի մոտ, որի ժամանակ նաև ավտովթար է տեղի ունեցել 3 մեքենաների մասնակցությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։