Սրանք սարսափում են արյամբ հայրենիք պահած 18 տարեկան տղաներից. պատգամավորը դպրոցներին իջեցված գրություն է հրապարակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱհա երկու գրություն, որով Լոռու մարզային և Երևանի ենթակայության տնօրեններին «պատերի հարդարման նոր մոտեցումների» շրջանակներում՝ հորդորում են «զերծ մնալ դպրոցի պատերին ցուցանակներ, պաստառներ, նախկինում օգտագործված նյութեր ամրացնելուց»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ հրապարակելով համապատասխան գրությունները:
«ՆՐԱՆՑԸ ՓԱՌՔՆ Է, ՁԵՐՆ՝ ՈՒՐԱՑՈՒՄՆ ՈՒ ՄԵՂՔԸ
Հայ մարդու էության, արժեքային համակարգի ջախջախումը, տեսակի վերացումը շարունակվում է։ նիկոլն ու նրա կամակատարները ինկվիզիայի են ենթակում այն ամենը, ինչ սնում է մեր արժանապատվությունն ու վերընձյուղվելու, նորից արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն է ներշնչում։
Պարտվածներն ատում են իրական հերոսներին, նրանց աչքերի մեջ նայելու համարձակություն չունեն, անգամ եթե նրանք բռնել են հավերժի ճամփան։
Պարտվածները նրանց աչքերում իրենց՝ ուրացողներին ուղղված նզովք ու պատմության անանց խարանն են տեսնում։
Սրանք սարսափում են սեփական արյամբ ՀԱՅՐԵՆԻՔ ու ՀՈՂ պահած 18 տարեկան տղաներից, նրանց փառքից, նրանց զոհաբերվելու անմնացորդ ու ջինջ նվիրումից, որովհետև նրանցը հավերժականն է, նրանցը սրբացման ճանապարն է։
Ձերը՝ մեղքն ու սուտը, թշնամուն ծառայելը․․․
Ահա երկու գրություն, որով Լոռու մարզային և Երևանի ենթակայության տնօրեններին «պատերի հարդարման նոր մոտեցումների» շրջանակներում՝ հորդորում են «զերծ մնալ դպրոցի պատերին ցուցանակներ, պաստառներ, նախկինում օգտագործված նյութեր ամրացնելուց»։
Ի՜նչ նողկալի եք դուք, ի՜նչ ոչնչատեսիլ ու անբարո․․․ մեր հերոսներին անարժան, տեսնե՞ս ձեր երակներում ի՜նչ արյուն է հոսում։
Գալու է ՄԱՔՐՎԵԼՈՒ ժամանակը, ԶՏՈՒՄԻ ժամանակը․․․․
Ձեր այս վարքով մոտեցնում եք ՎՐԵԺԻ ժամանակը»։