Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանության ղեկին գտնվող անձանց գործողությունները պարտադրված են արտաքին ճնշման միջոցով. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անվտանգության ոլորտում Հայաստանում գործող իշխանությունների ձեռնարկած քայլերը ոչ թե միայն պարզապես ձախողվում են, այլ հրեշավոր դավադրություն են։

Հայաստանի գործող իշխանությունները մի կողմից փորձում են փոխել արտաքին քաղաքական վեկտորը՝ ակտիվորեն համագործակցելով արևմտյան կառույցների հետ, մյուս կողմից ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանի բանակը չկարողանա վերականգնվել, այդ պայմաններում կրկին վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունը։
Ի վերջո, վերջին շրջանում Ռուսաստանն օրինակ, սկսել է չափազանց շատ քննադատել Հայաստանի իշխանություններին՝ նշելով, որ տարբեր հարցերում Հայաստանի իշխանությունների քայլերը չափազանց վտանգավոր կարող են դառնալ։

Վերջերս Ռուսաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից եղան քննադատություն Հայաստանի գործող իշխանությունների հասցեին։ Մասնավորապես ԵԱՏՄ-ն լքելը չի բխում Հայաստանի շահերից։ Հայաստանը դժգոհություններ ունի ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից գաղտնիք չէ, մի քանի անգամ այդ մասին հայկական կողմը հայտարարել է, սակայն, թերևս առաջին անգամն է, որ ԵԱՏՄ մասով հայտարարություն է հնչում, այն էլ Ռուսաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից, ինչը վկայում է, որ այս մասով ևս Ռուսաստանում մտավախություններ ունեն, հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն առանձնապես շահագրգռված չէ Եվրասիական տնտեսական միության զարգացմամբ։

Հայկական կողմը նաև համառորեն մերժում է ռուսական կողմի առաջարկները Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելության ուղարկելու, արտգործնախարարների հանդիպումը Ռուսաստանում անցկացնելու, նախկինում եղած համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ, ընդ որում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչի խոսքով՝ բոլոր այս քայլերը բխում են ոչ միայն Ռուսաստանի, այլև առաջին հերթին Հայաստանի շահերից, և Հայաստանի իշխանություններն իրենք պետք է շահագրգռված լինեն այս հարցով։

Փաստացի, մեր երկրի իշխանության ղեկին գտնվող անձանց գործողություններից և քայլերի տրամաբանությունից կարելի է ենթադրել, որ նրանք իրենց քայլերն անում են պարտադրված և արտաքին ճնշման միջոցով։ Այդ մասին հայտնել էր նաև «Համահյակական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ Հայաստանի իշխանությունները չափազանց վտանգավոր խաղ են խաղում, որի խաղացողներն իրենք չեն։ Եթե ՀԱՊԿ-ն տալիս է անվտանգային երաշխիք, ապա ԵԱՏՄ-ն Հայաստանի համար տենտեսության շունչն է։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում բազմիցս է նշել, որ Հայաստանը բոլոր թելերով կապված է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Ռուսատանից։ «Հայկական արտադրանքի գերակշռող մասն այսօր արտահանվում է ԵԱՏՄ երկրներ, ինչը մրցունակ է այդ շուկայում։ Գործող իշխանության վարած քաղաքականության արդյունքում վաղը այդ դաշտում էլ ենք խնդիրներ ունենալու։ Ինչ է ստացվում անվտանգային հացերը զրոյացվել են, տարածաշրջանում լարվածություն է, որի կիզակետում Հայաստանն է։ Մեզ մի հատ էլ պակասում է տնտեսական ցնցումները։ Բազմաթիվ անգամ ասել եմ, ու չեմ զլանա կրկին կնշեմ, որ Հայաստանի անվտանգային միակ բարեկամը դարերով եղել և մնում է Ռուսաստանը, իսկ ՀԱՊԿ-ն միակ անվտանգային համակարգն է, որին Հայաստանն այսօր մասնակցում է»։

Փաստացի յուրքանչյուր բան իր գինն ունի, հարկ է հասկանալ, որ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալով Հայաստանն ինչ գին կվճարի։ Երկրի գործող իշխանությունները հավետ չեն, իսկ երկրի բնակչությունը մնայուն։

«Վերջին հարյուր տարիների ընթացքում Հայաստանը փաստացի տնտեսական շրջանառությունը ծավալում է Ռուսատանում և ԽՍՀՄ երկրներում։ Մենք բոլոր թելերով կապված ենք միմյանց հետ։ Մեր միլիոնավոր հայեր այսօր բնակվում են Ռուսաստանում, շատերն իրենց հացն աշխատում են Ռուսաստանի տարբեր բնագավառներում։ Չի կարելի մի օր զարթնել վատ տրամադրությամբ և փոխել երկրի բնականոն ընթացքը»,- նշել է Արշակ Կարապետյանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը գտնում է, որ տնտեսությունում տուրբուլենտ վիճակները պետք է չափված լինեն, կանխատեսելի, իսկ այսօր նման կանխատեսում և այդ իրավիճակից քիչ վնասներով դուրս գալու շանս կարծում եմ չունենք։ «Տնտեսության մեջ կամ-կամ չի լինում, դա մի ոլորտ է, որտեղ հստակ ուրվագծված են բոլոր կանոնները։ Պետք է զարգացնել սեփական արտադրանքը, որը պետք է լինի որակյալ, ինչը կբերի  մրցակցության դաշտում դիմակայելու հնարավորություն։ Փաստացի գործող իշխանությունը տնտեսությունը զարգացնելու փոխարեն զբաղված է նկարչությամբ»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Այսօր միակ բանը, որում Հայաստանի իշխանությունները դեռևս շարունակում են լեզու թրջել և համոզել իրենց քայլերի ճշմարտացիության մեջ՝ կոռուպցիայի դեմ պայքարն է, այն էլ արդեն իսկ ձախողվել է, նույնիսկ այդ նույն արևմտյան կառույցների գնահատմամբ։

«Համահյակական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը գտնում է, որ չի կարող կոռուպցիայի դեմ պայքարը միևնույն ժամանակ լինի ազգային նպատակ, դա մեթոդ է, որը կիրառելով պետք է հասնել մեր ազգային նպատակին։

Փաստացի, Հայաստանի գործող իշխանությունները փորձում են երկիրը բոլոր ուղղություններով տանել դեպի անդունդը, իսկ անդունդի վերջը ցավոք չի երևում։

Հայկ Առաքելյան

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное