ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Պուտինի նախկին թիկնապահի նկատմամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում առաջարկել է պատժամիջոցներ կիրառել մոտ 55 ընկերությունների և ավելի քան 60 ֆիզիկական անձանց նկատմամբ, հայտնում է Bloomberg-ը։
Սահմանափակումներն ուղղված կլինեն զենքի արտադրությամբ զբաղվող անհատների և ընկերությունների դեմ: Պատժամիջոցների 13-րդ փաթեթն ուղղված կլինի նաև նավային ընկերությունների դեմ, որոնք զինամթերք են տեղափոխում Հյուսիսային Կորեայից Ռուսաստան:
Ի թիվս այլոց, առաջարկվում է պատժամիջոցների ցանկում ներառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին անվտանգության աշխատակից, Տուլայի շրջանի ներկայիս նահանգապետ Ալեքսեյ Դյումինին։