«Ռոսատոմը» Եգիպտոսին միջուկային վառելիքի բաղադրիչներ կմատակարարի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌոսատոմը ստորագրել է Եգիպտոսի հետազոտական ռեակտորի համար միջուկային վառելիքի բաղադրիչներ մատակարարելու մասին պայմանագիրը, հայտնել է կառույցի մամուլի ծառայությունը։
«Համագործակցությունն իրականացվում է Եգիպտոսի ETRR-2 ռեակտորի համար միջուկային վառելիքի բաղադրիչների արտահանման մասին երկարաժամկետ պայմանագրի շրջանակներում։ Արտադրանքի անվանակարգում են ուրանի բաղադրիչներ, մատակարարվելու է նաև ալյումինի համաձուլվածքից և ալյումինի փոշուց արտադրանք։
Մատակարարումը կիրականացվի 2024 թվականին»,- նշված է հաաղորդագրությունում։