ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել են բազմաթիվ հարցեր, բայց մանրամասներ չեն հրապարակվում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունվարի վերջին Իջևան-Ղազախ սահմանին Հայաստանի և Ադրբեջանի փոխարչապետերի հանդիպումը տևել է բավական երկար, քննարկել են բազմաթիվ հարցեր, սակայն դրանց վերաբերյալ մանրամասներ կողմերը չեն հրապարակում։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նշեց, որ հաղորդագրությունը սահմանափակվում է միայն հանդիպման փաստով։ Հանձնաժողովները հաստատել են կանոնակարգ, ըստ որի, երկու կողմն էլ տեղեկատվությունը տրամադրում է այնքան, որքան մամուլի հաղորդագրության շրջանակն է։