Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում Երկրորդ աշխարհամարտի հուշարձանների ոչնչացումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացման վերաբերյալ լրագրողի հարցը։
«Եթե դուք ունեք նյութեր այս հարցի վերաբերյալ, խնդրում եմ դրանք փոխանցեք ինձ, այդ դեպքում ես անպայման կմեկնաբանեմ դրանք»,- ասել է Զախարովան։
Լրագրողը խոստացել է նյութերն ուղարկել։