4-րդ հանրապետություն ասելով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, որն ընդունելի է ժողովրդի կողմից․ Փաշինյան (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ4-րդ հանրապետություն ասելով ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, այլ ոչ թե փոփոխություն, որն ընդունվել է ժողովրդի կողմից, և բոլորը, նույնիսկ դեմ քվեարկողներն ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել
Այս մասին ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով ավելի վաղ իր՝ 4-րդ հանրապետության վերաբերյալ հայտարարությունը։
«Չեմ քննարկի նույնիսկ այն հարցը, երբ ասում են՝ այ իշխանությունը փորձում է կեղծել սահմանադրական հանրաքվեն։ Նախ` մեր իշխանության օրոք ոչ մի մակարդակում ընտրության կեղծում չի եղել։ Եթե նույնիսկ մեր կառավարման օրոք ինչ-որ մեկը խնդիր դնի ընտրություն կեղծել, չի կարող։ Համոզված եմ, որ խորհրդարանական մեծամասնության գլխում նույնիսկ այդպիսի միտք չի ծագի»,- ասաց նա։
Կառավարության ղեկավարն անկեղծացավ, թե իրենք հիմա սեղանին դրված որևէ փասթեթ չունեն, թե ինչպես են ուզում վերաբրանդավորել 3-րդ հանրապետությունը։
«Մենք հիմա ասում ենք՝ 3-րդ հանրապետություն՝ նկատելի ունենալով հայկական ԽՍՀ-ն։ Նախ` խոսակցություն պետք է ձևավորվի, ըմբռնում լինի, որ դա կարևոր է, հետո նոր պետք է անցնել բովանդակությանը։ Ավանդույթ կա, որ փորձ է արվում Սահմանադրությունը հարմարեցնել կա՛մ գործող կառավարությանը կա՛մ գործող ղեկավարին, բայց այդպիսի մտադրություն չունենք: Ուղղակի դրա անհրաժեշտությունը չկա»,- հավաստիացրեց Փաշինյանը։