Խառնաշփո՞թ եք ստեղծում․ Արծվիկ Մինասյանը՝ փոխնախարարին
ՎԻԴԵՈԱԺ-ն քննարկում է ջրային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին հարցը։ Հիմնական զեկուցողը ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն է։
Ըստ նախագծի՝ առաջարկվում է ամրագրել հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքները հիդրոշինարարական թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից իրականացնելու պահանջ։
«Բացի այդ, նախատեսվում է ապօրինի ջրօգտագործման համար վարչական տույժ կիրառել։ Փակված հորերը բացելու դեպքում ևս տույժ կսահմանվի»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է սիգի ապօրինի որսին, ապա ավելի խիստ պատասխանատվություն կկիրառվի։
Մանրամասները՝ տեսանյութում։