«Փաշինյանը խնդրում է իրեն ընդունել Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան դաշինք»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐIarex.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնակցելով պետական ռադիոյի «Անվտանգության միջավայր» հաղորդմանը, անդրադարձել է բանակի և ազգային անվտանգության ամրապնդման խնդիրներին։ Նշելով, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը երեք կարևոր կետ ունի՝ «պատմական արդարություն, հայ ժողովրդի ցանկությունները և Ղարաբաղի ու Հայաստանի վերամիավորումը», Փաշինյանը հայտարարել է, որ դրանք չեն կարող «օրինական նպատակներ» լինել միջազգային հանրության աչքում և ասել է. «Մենք միշտ դրան նայում ենք Ադրբեջանի տեսանկյունից, բայց ինչո՞ւ չենք նայում, թե ինչպես են դա ընկալում մեր մյուս հարևանները։ Ինչո՞ւ Վրաստանը խորը պաշտպանական հարաբերություններ ունի Բաքվի և Անկարայի հետ, իսկ Հայաստանի հետ ոչ։ Սա կարո՞ղ է կապ ունենալ այն ուղերձների հետ, որոնք մենք դրել ենք մեր պետության հիմքում»։
«Մի կողմ թողնելով Հայաստանի Անկախության հռչակագիրը փոխելու Փաշինյանի մտադրությունների հարցը, հարց տանք թե արդյո՞ք նրա հայտարարությունը Վրաստանի միջոցով Բաքվի և Անկարայի հետ պաշտպանական հարաբերություններ կառուցելու հնարավորությունների մասին չէ,- գրել է iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը,- ամեն ինչից երևում է, որ Փաշինյանը սկսել է գիտակցել, որ իր արտաքին քաղաքականության մեջ սայլը ձիուց առաջ է ընկնում, նա սկսեց բարդացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որին դեռ վերջերս անվանում էր ռազմավարական գործընկեր, զարգացած և մտածված արտաքին քաղաքականության բացակայության պայմաններում սկսեց կողքից կողք ընկնել: Անգամ ինքն է՝ իրավիճակը, որին հասցրել է ինքը, գնահատում «Հայաստանի նկատմամբ ագրեսիվ միջավայր»։ Նա հույս ուներ Արևմուտքի օգնությամբ արագ հասնել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հաշվի առնելով հայկական պայմանները: Սակայն հակառակ Երևանի ենթադրությունների Բաքուն դիմակայում է Արևմուտքի ճնշմանը»։
Արդյունքում Փաշինյանը գործնականում զրոյացրել է իրավիճակն արտաքին գրեթե բոլոր ուղղություններով և սկսել կառչելով Սահմանադրության և Հայաստանի Անկախության հռչակագրի ձևակերպումներից դրսևորելով իր մտադրությունները։
«Բայց արդյո՞ք նա կկարողանա վրացիների հետ տեղավորվել «թուրքական տանդեմի» մեջ առանց Ադրբեջանին և Թուրքիային զիջումների գնալու, մասնավորապես, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված: Դա հարց է, քանի որ քիչ հավանական է, որ տարածաշրջանի այս ամենադժվար աշխարհաքաղաքական իրավիճակում, որը ստեղծել է Փաշինյանը, դժվար թե նախագահներ Ալիևն, Էրդողանը և Վրաստանի նոր ղեկավարությունը ցանկանան հանդես գալ որպես հիմնական մոդերատորներ առանց Ռուսաստանի մասնակցության Փաշինյանին մեկուսացումից դուրս բերելու գործում։ Հնարավոր է, որ նա ինքն էլ չի գիտակցում, որ հանդիսանում է արևմտյան բարդ արտաքին մանիպուլյացիայի առարկա: Եվ այս իրավիճակում մնում է միայն ապավինել հայ ժողովրդի հետին մտքին, որը ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո հայտնվել է դժվարին իրավիճակում»,- եզրափակել է Տարասովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը