Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների 5-յակում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանը դարձել է ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից մեկն այս գարնանը, հայտնում է OneTwoTrip-ը։
Առցանց ծառայության մասնագետները վերլուծել են հյուրանոցների վերաբերյալ որոնման հարցումները և պարզել օգտատերերի շրջանում հայտնի 20 ուղղությունները:
Թուրքիան դարձել է գարնանային վարկանիշի առաջատարը. ռուսաստանցի ճանապարհորդների 17 տոկոսը ցանկանում է այնտեղ մեկնել մարտից մայիս ընկած ժամանակահատվածում։ Սա ամենաբյուջետային տաք ուղղություններից մեկն է:
Ցուցակի երկրորդ տեղում Վրաստանն է, որի մասնաբաժինը կազմել է 12 տոկոս։ Լավագույն եռյակը եզրափակել է Թաիլանդը, որն ընտրել է օգտատերերի 11 տոկոսը։
Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև ԱՄԷ-ն՝ ութ տոկոս մասնաբաժնով և Հայաստանը, ուր նախատեսում է մեկնել զբոսաշրջիկների վեց տոկոսը։
Գարնանային այցելությունների համար ամենահայտնի երկրների տասնյակում են նաև Չինաստանն ու Ղազախստանը: Ցուցակը եզրափակում են եվրոպական ուղղությունները՝ Իտալիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա։