2 000-ից ավելի բեռնատար սպասում է, որ հատի Վերին Լարսի անցակետը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2 300 բեռնատար Վերին Լարսում սպասում է ռուս-վրացական սահմանն անցնելու հերթին։
Բեռնատարների կուտակումների մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի ճանապարհային կառավարման կենտրոնը։
Նշենք, որ վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է կցորդով և կիսակցորդով մեքենաների համար։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն էլ ձյան տեղումների և ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով պարբերաբար փակվում է։