Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի ամբողջ տարածքում հայտարարվել է օդային ռմբակոծման նախազգուշացում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Բնակչության ահազանգման պաշտոնական ռեսուրսի տվյալներին։
Նշվում է, որ օդային տագնապի ազդանշանն առաջինը հնչել է 11։39-ին (երևանյան ժամանակով՝ 13։39), ինչից հետո երկու րոպեում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել բոլոր շրջաններում։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։