ԱՄՆ-ում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Օկլահոմա նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 05։24-ին (երևանյան ժամանակով՝ 09։24) նահանգի մայրաքաղաք Օկլահոմա Սիթիից 70 կմ հյուսիս արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 6 կմ խորության վրա։
Ավելի վաղ սեյսմոլոգները հայտնել էին, որ երկրաշարժը եղել է 5,5 մագնիտուդով, իսկ օջախը գտնվել է 8 կմ խորության վրա, սակայն որոշ ժամանակ անց հրապարակվել են ճշտված տվյալները։