Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի․ Պապիկյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետությունը ոչ մի երկրից տարածքային ոչ մի պահանջ չունի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՊՆ Սուրեն Պապիկյանը։
«Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ որևէ նկրտում չունի, որևէ տարածքային պահանջ չունի և, բնականաբար, մեր զինված ուժերի նպատակը և առաքելությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ Եվ սա է այն կոցեպտը, որը դրված է մեր բանակի հիմքում»,- բանակի առաքելության վերաբերյալ իր մոտեցումը հնչեցրեց Պապիկյանը՝ ըստ էության, կրկնելով երեկ Հանրային ռադիոյի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած միտքը, թե «բանակի բանձևը պատմական արդարությունը վերականգնելը չպիտի լինի, այլ երկրի անվտանգությունը պաշտպանելը»։