Դավիթ Բալայանը դատավորների ՍԴ դատավորի թեկնածուն է. Սասուն Խաչատրյանի եղբայրը պարտվեց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴատավորների ընդհանուր ժողովում ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու ձայների հաշվարկն ավարտվել է: 168.am-ի տեղեկություններով ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Բալայանն է: Վերջինս 270 վավեր քվեաթերթիկներից ստացել է 158 կողմ ձայն:
Դավիթ Բալայանը կներկայացվի Ազգային ժողովի դատին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՍԴ-ում դատավորի թափուր հաստիք է առաջացել, քանի որ դատավոր Արաիկ Թունյանը ընտրվել է ԵԱՏՄ դատարանի դատավոր։
ՍԴ դատավորների թեկնածուների թվում էին ընդամենը 3 ամիս առաջ Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կառավարող խմբակցության կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին անդամ Դավիթ Խաչատուրյանը, ով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, և Երևանի քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը: