Քիչ անց կմեկնարկի ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին:
Հիշեցնենք, այս ձևաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին:
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն, հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում կիրառվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր: