Ի՞նչ է հայտարարագրել թեկնածու Պուտինը. ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տվյալներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրություններում գրանցված թեկնածու Վլադիմիր Պուտինի հայտարարագիրը։ Նրա եկամուտների ընդհանուր գումարը վեց տարվա ընթացքում կազմել է 67 մլն 591 հազար 875 ռուբլի (մոտ 750 հազար ԱՄՆ դոլար)։
Հայտարարագրում նշվում է նաև հետևյալ գույքը՝ 1 բնակարան – 77 քմ, Սանկտ Պետերբուրգում, 1 ավտոտնակ՝ 18 քմ, Սանկտ Պետերբուրգում, 3 մարդատար՝ GAZ M21, 1960, GAZ M21, 1965, Niva, 2009, 1987 թվականի Skif ավտոմեքենայի կցորդ:
Վլադիմիր Պուտինը նաև ունի 10 բանկային հաշիվ, որոնք պարունակում են 54,416,604,52 ռուբլի (մոտ 607 հազար ԱՄՆ դոլար) և Սանկտ-Պետերբուրգ բանկի 230 բաժնետոմս։