Միրզոյանը Լեհաստանի նորանշանակ արտգործնախարարի հետ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն է քննարկել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունվարի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ փոխգործակցությանն ու դրա հետագա զարգացման ուղղությամբ առաջիկա հնարավոր շփումներին:
Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ՀՀ տեսլականը և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքները»: