Շան կծելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված 73-ամյա քաղաքացու վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրեր առաջ Վաղարշապատի հիվանդանոցից շան կծելու հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 73-ամյա քաղաքացի: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել էին ծանր:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Պացիենտի մոտ առկա էին վերին ձախ վերջույթների և պարանոցի պատառոտված վերքեր:
Նյարդավիրաբույժների և միկրովիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն: Պացիենտը հետվիրահատական շրջանում է, գտնվում է մասնագետների հսկողության ներքո: