Կյանքից հեռացել է դատավոր Կարեն Մաթևոսյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿյանքից հեռացել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Մաթևոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատավորների միության ֆեյսբուքյան էջից։
«ՀՀ դատավորների միությունը իր խորին ցավակցությունն է հայտնում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Մաթևոսյանի մահվան կապակցությամբ», - նշված է հաղորդագրության մեջ։
Կարեն Մաթևոսյանը ծնվել է 1961 թվականին Երևան քաղաքում։
1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1985 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Աշտարակի միջշրջանային դատախազության քննիչ, այնուհետև՝ Էջմիածնի միջշրջանային դատախազության քննիչ:
1997 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ։
2001 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։
2004 թվականից մինչև 2008 թվականը եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ:
2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ։
ՀՀ Նախագահի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր: