Վթար՝ Երևանում․ 06-ը բախվել է բազալտե եզրաքարին ու էլեկտրաստանցիային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 10-30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Ռոբերտ Շ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով Սիլիկյան թաղմասից դեպի ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ» տանող ճանապարհին՝ Լուկաշինի փողոցում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է բազալտե եզրաքարին և առաջ ընթանալով բախվել էլեկտրաստանցիայի ճաղավանդակին։ Գրել է «Շամշյանը»։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի պատճառը մերկասառույց ճանապարհն է, քանի որ Երևանի քաղաքապետարանը ոչ մի աշխատանք չի կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու՝ այն է աղ ու ավազ լցնելու ուղղությամբ ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ տեղի ունենար շղթայական ավտովթար։