«Հայկական երազանքը» Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ բազմամարդ երթով շարժվեց Եռաբլուր. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆPast.am-ը գրում է.
Հունվարի 28-ին Հայոց Բանակի կազմավորման 32-րդ տարեդարձն է։ Ի տարբերություն իշխանությունների կողմից այս կարևորագույն տոնի անշուք հիշատակմանը, մի շարք քաղաքական ուժեր և գործիչներ առանձնահատուկ նշել են այն։
Մասնավորապես, այսօր` հունվարի 28-ին, ժամը 15.00-ին Եռաբլուրի եկեղեցու հարակից հրապարակից մեկնարկեց «Հայկական երազանք» կուսակցության խոնարհման բազմամարդ երթը։ Երթի մասնակիցներն այցելեցին Արցախյան պատերազմների հերոսների շիրիմներին։
Անի Միքայելյան