Հայ խաղացողները առցանց կազինոներում թողնում են հանրապետության ՀՆԱ-ի մոտ 25-30%-ը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐSports.ru-ն գրում է, որ Հայաստանում մոլախաղերի շրջանառության աճի միտումները բազմապատիկ ավելի են, քան աշխարհում, նշել են երկրի ֆինանսական իշխանությունները։ Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով 2022 թվականի 12 ամիսների ընթացքում խաղատներում շրջանառվել է մոտ 12 մլրդ դրամ, իսկ առցանց խաղային հարթակներում մոտ 1,3 տրլն դրամ։
Միայն 2023 թվականի առաջին երեք ամիսներին (ամբողջ տարվա համար դեռ տվյալներ չկան) առցանց խաղային հարթակներում 285 միլիարդ դրամի խաղադրույք է կատարվել։
«Այս ոլորտում զբաղվածների հիմնական խումբը ցածր եկամուտ ունեցող մարդիկ են։ Լուծելով իրենց բազմաթիվ առաջնահերթ խնդիրները՝ առողջության վերականգնումից մինչև երեխայի կրթության համար վճարելը, քաղաքացիները, չունենալով իրական եկամուտ և ապագայի որոշակիություն, փորձում են լուծել դրանք մոլախաղերի բիզնեսում խաղադրույքների միջոցով մեծ գումարներ ստեղծելու հույսով։ Բնականաբար, դա նրանց չի հաջողվում, ինչի արդյունքում սոցիալական վիճակն էլ ավելի է վատանում։ Շատերը, ոչ լավ կյանքից ելնելով, գրավ են դնում իրենց ունեցվածքը կամ վարկ են վերցնում փորձելով գումար աշխատել խաղադրույքներով»,- ասել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Հայաստանի ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշել է, որ երկրի տնտեսության մեջ նկատելիորեն նվազել է խաղային բիզնեսի տեսակարար կշիռը։ Սակայն տեղական խաղացողները հանրապետության առցանց կազինոներում թողնում են պետական բյուջեի ծախսային մասին մոտ գումար՝ ՀՆԱ-ի մոտ 25-30%-ը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը