Քիչ առաջ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենն ազատվեց աշխատանքից․ Armlur.am
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մայրաքաղաքի առատ ձյան ու չիրականացված աշխատանքների հետևանքով քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանն ազատվեց պաշտոնից:
Ըստ լրատվամիջոցի՝ Բագրատ Աղաջանյանին կփոխարինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Սաշա Կատվալյանը, որը ժամանակին զբաղեցնում էր նաև Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:
Սաշա Կատվայլանը և այլ ՔՊ-ականներ դեռևս նախորդ տարվա աշնանն իրավապահների կողմից բերման էին ենթարկվել գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Սաշա Կատվալյանը և Բագրատ Աղաջանյանը քաղաքապետարանում են: