Արդարադատության միջազգային դատարանը Իսրայելին պարտավորեցրել է միջոցներ ձեռնարկել ցեղասպանությունը կանխելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրդարադատության միջազգային դատարանը որոշել է, որ Իսրայելը պետք է միջոցներ ձեռնարկի Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանությունը կանխելու համար։
Որոշումը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ, թեև դատարանն իրավասու չէ գործադրել իր որոշումները, հաղորդում է NBC News-ը։
ԱՄՆ-ը և Իսրայելը հերքել են մեղադրանքները։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 26 հազար մարդ։ Ավելի քան 64400 մարդ վիրավորվել է, հազարավոր մարդիկ անհետ կորել են։