Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի միության Գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոն Հըրլիին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի միության Գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոն Հըրլիին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ։
Ուղերձում ասվում է.
«Համոզված եմ, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններն ու երկուստեք շահավետ համագործակցությունը կխորանան և կընդլայնվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»: